ՀՔԾ-ն կսպասի մինչ հուլիսի 25-ը Ռոբերտ Քոչարյանին հարցաքննելու համար

«Տեսակապով, տեսազանգով, որևէ այլ եղանակով հարցաքննության տարբերակ նախատեսված չէ»
Robert-Qocharyan2

Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանը վստահեցնում է, որ իրենք կսպասեն հուլիսի 25-ին ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին հարցաքննելու համար: Այս մասին նա ասաց լրագրողների հետ ճեպազրույցում՝ անդրադառնալով հարցադրմանը, որ Քոչարյանը երկրում կլինի միայն հուլիսի 25-ին:

Ինչ վերաբերում նրան տեսազանգով հարցաքննելուն, ապա Սասուն Խաչատրյանը նշեց, որ դա նախատեսված չէ Քրեական դատավարության օրենսգրքով:

«Վկային հարցաքննության կանչելու, վկային հարցաքննելու ընթացակարգերը հստակ սահմանափակված են Քրեական դատավարության օրենսգրքով: Տեսակապով, տեսազանգով, որևէ այլ եղանակով հարցաքննության տարբերակ նախատեսված չէ օրենսգրքով»,-ասաց ՀՔԾ պետը:

Նա նշեց, որ հարցաքննության ընթացքը տեսաձայնագրելու և հետագայում հրապարակելու հարցը վարույթն իրականցնող մարմինն է որոշում, ինչը կքննարկվի:

*

*