Քոչարյանի գույքի վրա դրված կալանքի գործով որոշումը կհրապարակվի վաղը

Դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ
robert-qocharyan

Քիչ առաջ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում (Շենգավիթ նստավայր), դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, ավարտվեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գույքի վրա դրված կալանքի գործով բողոքի քննությունը:

Փաստաբանական խմբից հայտնեցին, որ դատարանը հեռացել է խորհրդակցական սենյակ, և որոշումը կհրապարակվի հունիսի 7-ին՝ ժամը 12:20-ին:

*

*

Լրահոս

Բոլոր նորությունները