Դատարանը մերժեց Ռոբերտ Քոչարյանին գրավի դիմաց ազատ արձակելու միջնորդությունը

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում դատարանը մերժեց...
robert-qocharyan

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում դատարանը մերժեց կալանքը գրավով փոխարինելու միջնորդությունը։

Հիշեցնենք, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները իրենց պաշտպանյալի խափանման միջոց կալանքը գրավով փոխարինելու միջնորդություն էին ներկայացրել:

Հոկտեմբերի 15-ին նիստը հետաձգվել էր Ռոբերտ Քոչարյանի բացակայության պատճառով, որը վիրահատությունից հետո չէր ներկայացել նիստին։ Հայաստանի երկրորդ նախագահը հունիսի 25-ից կալանքի տակ է:

*

*