Այսօր կշարունակվի Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ վերաքննիչ բողոքի քննությունը

Բողոքը քննվում է դատավոր Մնացական Հարությունյանի նախագահությամբ:
Լուսանկարը՝ Մեդիամաքսի
Լուսանկարը՝ Մեդիամաքսի

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ վերաքննիչ բողոքի քննությունը կշարունակվի հունվարի 31-ին՝ ժամը 14:00-ին:

Պաշտպանական խումբը հայտնում է, որ առաջին ատյանի դատարանի հունվարի 18-ի որոշման դեմ պաշտպանական խմբի ներկայացված վերաքննիչ բողոքը քննվում է դատավոր Մնացական Հարությունյանի նախագահությամբ:

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը հունվարի 18-ին որոշում է կայացրել բավարարել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի  գործով վարույթ իրականացնող մարմնի միջնորդությունը կալանքը երկու ամսով երկարաձգելու վերաբերյալ:

*

*

Լրահոս

Բոլոր նորությունները