Ռոբերտ Քոչարյանի գործի քննությունը հետաձգվեց

Նիստը կկայանա հունվարի 16-ին՝ ժամը 11:00-ին
robert-qocharyan

Երևանի ընդհանուր իրավասության դատարանում հունվարի 15-ին քննվում էր Հատուկ քննչական ծառայության միջնորդությունը՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանքը ևս երկու ամսով երկարաձգելու վերաբերյալ: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց  Գլխավոր դատախազության հատկապես կարևոր գործերով քննության նկատմամբ հսկողության վարչության պետ Վահագն Մուրադյանը:

«Դատարանը հարցեր է տվել քննիչին, դատախազներին, պաշտպաններն իրենց առարկությունները ներկայացրեցին, սակայն դեռ չեն վերջացրել: Նիստը հետաձգվել է և կկայանա հունվարի 16-ին՝ ժամը 11:00-ին»,- ասաց Մուրադյանը:

 

*

*