Մեկնարկել է Ռոբերտ Քոչարյանի գործով դատական նիստը

Փաստաբանների կարծիքով՝ կալանավորման որոշում չի կայացվի, իրենք էլ կմիջնորդեն, որպեսզի դատական նիստը հետաձգվի:
datavor

Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում ընթանում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով դատական նիստը:

ՀՀ հատուկ քննչական ծառայությունը  ՀՀ երկրորդ նախագահին մեղադրանք էր առաջադրել, և միջնորդություն ներկայացրել` նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու համար:

Ռոբերտ Քոչարյանի փաստաբանները, ովքեր մուտք են գործել դատական նիստերի դահլիճ, հայտնել են, որ Քոչարյանը դատական նիստի մասին չի ծանուցվել ու, ամենայն հավանականությամբ, չի ներկայանա դատական նիստին:

Երկրորդ նախագահի փաստաբանների կարծիքով՝ ամենայն հավանականությամբ, կալանավորման որոշում չի կայացվի, իրենք էլ կմիջնորդեն, որպեսզի դատական նիստը հետաձգվի:

*

*