Ռոբերտ Քոչարյանը շնորհակալություն հայտնեց և հեռացավ

Դատական նիստը կշարունակվի վաղը:

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուս նախկին պաշտոնյաների գործով նախնական դատական նիստը աշխատանքային օրվա ավարտով պայմանավորված այսօր՝ մայիսի 14-ին, հետաձգվեց։ Քոչարյանի խափանման միջոցի հարցի քննությունը կշարունակվի վաղը՝ ժամը 13:30-ին։ Պաշտպանները կշարունակեն ներկայացնել իրենց դիրքորոշումը, ինչից հետո դատարանը երկրորդ նախագահի կալանքը փոփոխելու, վերացնելու կամ անփոփոխ թողնելու վերաբերյալ որոշում կկայացնի:

Իսկ այսօր նիստի ավարտին Քոչարյանը շրջվեց, շնորհակալություն հայտնեց իր աջակիցներին և ասաց, որ արդեն կարող են գնալ։ Աջակիցները նրան ճանապարհեցին ծափերով։

*

*