Ռոբերտ Քոչարյանի գործով դատական նիստը հետաձգվել է

«Դատական նիստի մասին Ռոբերտ Քոչարյանին ծանուցելու խնդիր կա...»
shengavit-dataran

Այսօր՝ ժամը 11:00-ին, Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում կվերսկսի Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով դատական նիստը, որի ժամանակ քննարկվելու է Ռոբերտ Քոչարյանին կալանավորելու՝ Հատուկ քննչական ծառայության միջնորդությունը:

Նշենք, որ երեկ՝ հուլիսի 26-ին, դատական նիստը  2 ժամով հետաձգվել էր: Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու որոշումը չի կայացվել:

Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Արամ Օրբելյանը հայտնել էր, որ դատական նիստի մասին Ռոբերտ Քոչարյանին ծանուցելու խնդիր կա:

«Դատական նիստի մասին պարոն Քոչարյանին ծանուցելու խնդիր կա ու հիմա պատասխանատուները ծանուցման հարցերով են զբաղված»,-նշել է Օրբելյանը:

Օրբելյանը տեղեկացրել է նաև, որ գործի նյութերին ավելի խորը ծանոթանալուց հետո հուլիսի 27-ին մամուլի ասուլիս կհրավիրեն ու մանրամասներ կներկայացնեն:

 

 

 

 

*

*

Լրահոս

Բոլոր նորությունները