Ռոբերտ Քոչարյանի գործով դատական նիստը՝ ՈՒՂԻՂ

Նիստը նախագահում է Արմեն Դանիելյանը

Վերաքննիչ քրեական դատարանում՝ նախագահությամբ Արմեն Դանիելյանի, ընթանում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, Սեյրան Օհանյանի, Յուրի Խաչատուրովի և Արմեն Գևորգյանի գործով Գլխավոր դատախազության, ինչպես նաև տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչների բողոքների քննությունը:

Դատական նիստին ներկա են Մարտի 1-ի զոհերի իրավահաջորդի ներկայացուցիչները՝ զոհված Դավիթ Պետրոսյանի մայրը, Սամվել Հարությունյանի հայրը, Արմեն Ֆարմանյանի հայրը, Տիգրան Աբգարյանի մայրը, Հովհաննես Հովհաննիսյանի կինը, Գոռ Քլոյանի հայրը։ ՀՀ 2-րդ նախագահը դատական նիստին ներկա չէ:

Հիշեցնենք, որ Առաջին ատյանի դատարանը մայիսի 18-ին որոշում էր կայացրել անձնական երաշխավորությամբ փոփոխել Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքը, իսկ մայիսի 20-ին որոշել էր կասեցնել քրեական գործի վարույթը և այն ուղարկել Սահմանադրական դատարան:

*

*