Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը հետաձգվեց

Մեղադրող դատախազ Պետրոս Պետրոսյանին ներկայացված բացարկի միջնորդությունը կքննվի նոյեմբերի 19-ին

Աշխատանքային ժամի ավարտով պայմանավորված՝ դատարանն ընդմիջեց Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հովհաննես Խուդոյանի՝ մեղադրող դատախազ Պետրոս Պետրոսյանին ներկայացված բացարկի միջնորդությունը: Դատախազ Պետրոսյանին բացարկ հայտնելու միջնորդության քննարկումը կշարունակվի հաջորդ նիստում, որը տեղի կունենա նոյեմբերի 19-ին՝ ժամը 13:00-ին:

Հիշեցնենք, որ ըստ Հովհաննես  Խուդոյանի՝ նախաքննության ընթացքում վարույթ ներկայացնող մարմինը, ի դեմս քննիչների, թույլ է տվել մի շարք խախտումներ, այդ թվում ապօրինի խուզարկություններ, գործի հետ կապ չունեցող գույքի ապօրինի առգրավում, թաքցրել են Ռոբերտ Քոչարյանի օգտին տված ցուցմունքները: Նրա խոսքով՝ դատախազը, սակայն անտեսել է դրանք եւ որեւէ արձագանք դատավարական գործողությունների տեսքով չի ձեռնարկել:

Հավելենք նաեւ, որ ավելի վաղ էլ  դատարանը մերժել էր  Խուդոյանի միջնորդությունը դատավոր Աննա Դանիբեկյանի ինքնաբացարկի վերաբերյալ:

Հեղինակ՝

Անահիտ Հովհաննիսյան

*

*