Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի հարցով դատական ակտը կհրապարակվի հունիսի 25-ին

Արմեն Դանիելյանը քիչ առաջ անսպասելի որոշում կայացրեց դատաքննությունն ավարտելու մասին։
datavor-arnmen-danielyan

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների բողոքները քննող Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արմեն Դանիելյանը քիչ առաջ անսպասելի որոշում կայացրեց դատաքննությունն ավարտելու մասին։

Առանց Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների առարկությունները լսելու, Արմեն Դանիելյանը որոշում կայացրեց հեռանալ խորհրդակցական սենյակ՝ բողոքների վերաբերյալ որոշումներ կայացնելու։

Բողոքների վերաբերյալ որոշումը կհրապարակվի հունիսի 25-ին՝ ժամը 16։00-ին։

*

*