Քոչարյանի ասուլիսը տապալելու վերաբերյալ ոչ մի բողոք ոստիկանությունը չի ստացել

Նրա խոսքով՝ անօրինական ոչինչ տեղի չի ունեցել։
Qocharyan-asulis

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի տապալված մամուլի ասուլիսի վերաբերյալ ոստիկանությունը որևէ պահանջ կամ դիմում չի ստացել, որպեսզի դրան ընթացք տար։ Լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանը:

Նրա խոսքով՝ ոստիկանության տրամադրության տակ եղած լուսանկարներն ու տեսանյութը խոսում են այն մասին, որ անօրինական ոչինչ տեղի չի ունեցել։

«Յուրաքանչյուր քաղաքացի իր կամքն արտահայտելու իրավունք ունի, ցանկացած վայրում օրենքի սահմաններում կարող է բողոքի ակցիաներ, հավաքներ իրականացնել: Այս ամենը չի նշանակում, որ բոլորը կարող են անել ինչ ցանկանան՝ իմ հայտարարությունը մեջբերելով»,- հայտարարել է Օսիպյանը։

 

*

*