Քոչարյանը իր նկատմամբ վերաբերմունքից դժգոհ չէ․ Արման Թաթոյան

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն այցելել է ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին
arman-tatoyan

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն այցելել է ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, ունեցել առանձնազրույց, որի ընթացքում էլ բազմաթիվ հարցեր են քննարկել։ Նա ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց, որ ինքը կապի մեջ է նաև Ռոբերտ Քոչարյանի փաստաբանների հետ։

Հարցին՝ արդյոք Ռոբերտ Քոչարյանը քաղաքական հետապնդման է ենթարկվում, Թաթոյանն ասաց․ «Ուզում եմ նշել, որ մեզ համար նշանակություն չունեն այն հասարակական պատկերացումները, որոնք կան անձի վերաբերյալ, կապ չունի, թե ով է հանցանքի մեջ մեղադրվողը։ Մենք աշխատում ենք օրենքով մեր առաջ դրված խնդիրներին համապատասխան, բնականաբար,  կատարում ենք բոլոր հնարավոր գործողությունները»,- նշեց ՄԻՊ-ը։

Արման Թաթոյանը ծանոթ է Ռոբերտ Քոչարյանի պահման պայմաններին։ Թաթոյանի խոսքով՝ քրեակատարողական հիմնարկներում խցերը փոքր են, բայց Քոչարյանը իր նկատմամբ վերաբերմունքից դժգոհ չէ։

*

*