ՔԿ-ն մանրամասներ է հայտնել Varks.am-ում գողության փորձի մասին

Իր կամքից անկախ հանգամանքներում հանցագործությունն ավարտին չի հասցրել․․․
varks.am

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ Varks.am ՓԲ ընկերության գրասենյակից գողության փորձ կատարելու դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ:

Նախնական տվյալներով՝ 2019թ. փետրվարի 4-ին՝ ժամը 04:00-ից մինչև 04:30-ն ընկած ժամանակահատվածում ենթադրյալ հանցագործություն կատարած անձը, ուրիշի գույքը հափշտակելու դիտավորությամբ, տեխնիկական միջոցների գործադրմամբ կոտրել է Երևան քաղաքի Տիտոգրադյան փողոցում գործող Varks.am  ՓԲ ընկերության գրասենյակի կողային ապակին, ապօրինի մուտք գործել այնտեղ և փորձել հափշտակել մետաղյա պահարանը, որտեղ եղել է 3.800.000 ՀՀ դրամ: Սակայն իր կամքից անկախ հանգամանքներում հանցագործությունն  ավարտին չի հասցրել:

Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-177-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով:

*

*