Քրգործեր՝ նախընտրական շտաբում Փոստանջյանի մասնակցությամբ միջադեպերի առթիվ

Երկու քրեական գործերը ՀՀ քրեական դատավարության 28-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված կարգով միացվել և քննվում են մեկ վարույթում:
hatuk-qnnchakan

ՀՀ հատուկ քննչական ծառայությունը տեղեկացնում է, որ մայիսի 14-ին Երևանի ավագանու թեկնածու Տարոն Մարգարյանի նախընտրական շտաբի աշխատակիցների և  Երևանի ավագանու թեկնածու Զարուհի Փոստանջյանի մասնակցությամբ տեղի ունեցած դեպքերի առթիվ ծառայությունում հարուցվել է երկու քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 1542-րդ հոդվածի 2-րդ մասով, 309-րդ հոդվածի 2-րդ մասով և 149-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ և 5-րդ կետերով: Ինչպես տեղեկացրին ՀՔԾ լրատվական ծառայությունից, օբյեկտիվ, լրիվ և բազմակողմանի նախաքննություն կատարելու անհրաժեշտությունից ելնելով` նշված երկու քրեական գործերը ՀՀ քրեական դատավարության  28-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված կարգով միացվել և քննվում են մեկ վարույթում:

Կատարվում է նախաքննություն:

*

*