Նշանակվեց Քննչական կոմիտեի նախագահ

Նախկին նախագահ Աղվան Հովսեփյանը հրաժարական էր ներկայացրել հունիսի 11-ին
hayk-grigoryan-qnnchakan-komitei-naxagah2 (1)

ՀՀ կառավարության՝ հուլիսի 10-ի նիստում որոշում ընդունվեց Քննչական կոմիտեի նախագահ նշանակելու մասին։

«Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի 1-ին մասով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է. Հայկ Գրիգորյանին նշանակել Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահ»:

Հայկ Գրիգորյանը Քննչական կոմիտեի նախագահի տեղակալն էր։

Հիշեցնենք, որ Քննչական կոմիտեի նախկին նախագահ Աղվան Հովսեփյանը հրաժարական էր ներկայացրել հունիսի 11-ին։

*

*