Հայտնի է հատուկ քննչական ծառայության նոր ղեկավարի անունը

ՀՔԾ պետի պաշտոնում վեց տարի ժամկետով...
saun-xachatryan-hatuk qnnchakan-
Լուսանկարը՝ iravaban.net-ի

ՀՀ կառավարության՝ հունիսի 11-ի արտահերթ նիստում Հատուկ քննչական ծառայության նոր պետ կնշանակվի: Ինչպես նշված է ՀՀ կառավարության e-gov.am կայքում, ՀՔԾ պետի պաշտոնում վեց տարի ժամկետով կնշանակվի Սասուն Խաչատրյանը:

ՀՀ հատուկ քննչական ծառայության նախկին պետ Վահրամ Շահինյանը հունիսի 6-ին հայտարարել էր աշխատանքից ազատվելու մասին:

Հիշեցնենք, որ այսօր հրաժարականի մասին է հայտարարել նաեւ ՀՀ Քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանը։

*

*