Քննչական կոմիտեն կվերանայի բանակում խաղաղ պայմաններում զինծառայողների մահվան դեպքերով հինգ քրեական գործ

Ստեղծվել է հասարակական մոնիթորինգի խումբ, որը կուսումնասիրի․․․
zinvor zoh

Առաջիկայում Քննչական կոմիտեն կվերանայի հինգ աղմկահարույց քրեական գործ՝ բանակում խաղաղ պայմաններում զինծառայողների մահվան դեպքերով:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը իր մոտ է հրավիրել որդեկորույս մայրերին և խոստացել միջնորդել, որպեսզի իրավապահ մարմինները լրացուցիչ զբաղվեն այդ գործերով:

Այդ կապակցությամբ Քննչական կոմիտեն և 10 իրավապաշտպան հասարակական կազմակերպություններ օրերս համաձայնագիր են կնքել:

Ստեղծվել է հասարակական մոնիթորինգի խումբ, որը կուսումնասիրի բանակում խաղաղ պայմաններում սպանված զինծառայողների մահվան քրեական գործերը. այն գործերը, որոնք հանրության շրջանում կասկածներ են հարուցել, որոնց պաշտոնական վարկածները տուժող կողմի ներկայացուցիչները տարիներ շարունակ համարել են կողմնակալ ու կասկածելի:

Առաջիկայում կվերանայվեն աղմկահարույց 5 քրեական գործեր, որոնք ընտրվել են համագործակցող ՀԿ-ների կողմից:

Հնգյակում Վալերիյ Մուրադյանի, Տիգրան Օհանջանյանի, Արման Հակոբյանի, Անդրանիկ Սիլակյանի գործերն են, ինչպես նաև Մատաղիսի հայտնի գործը, երբ երկու զինծառայողի կյանք խլած հանցագործն այդպես էլ չհայտնաբերվեց:

 

*

*