Փաշինյանի ազգականը մեղադրվում է կեղծ դիպլոմ ներկայացնելու մեջ

ՀՀ քննչական կոմիտեն ապրիլի 11-ին վարույթ է ընդունել․․․
diplom

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ցուցումով՝ հարուցված քրեական գործը Քննչական կոմիտեն վարույթ է ընդունել:

Ինչպես «Երկիրն այսօր»-ին հայտնեց Քննչական կոմիտեի հասարակայնության հետ կապերի եւ լրատվության բաժնի պետի պաշտոնակատար Նաիրա Հարությունյանը, գործը վերաբերում է ինստիտուտի դիպլոմն առերեւույթ կեղծելուն:

Նախնական տեղեկություններով, «Դիլիջան» ազգային պարկի ինժեները 2019 թվականի փետրվար ամսին կադրերի բաժին է ներկայացրել Հայկական գյուղատնտեսական ինստիտուտն ինժեներ-մեխանիկի որակավորմամբ ավարտելու դիպլոմի պատճեն, որից հետո նշանակվել է բաժնի պետ-տնօրենի տեղակալի պաշտոնում: Քննությամբ տվյալներ են ձեռք բերվել, որ այդ անձի ներկայացրած դիպլոմը կեղծ է: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ «Փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձեւաթղթեր, տրանսպորտային միջոցների պետհամարանիշներ կեղծելը, իրացնելը կամ օգտագործելը» հոդվածով:

Ընդ որում, այս հանցագործությունը պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից չորսհարյուրապատիկի չափով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով:

*

*