Ավագանու ընտրություններին արձանագրված ընտրախախտումների վերաբերյալ 17 հաղորդում է ստացվել

Տարածքային ստորաբաժանումների վարույթում գտնվող նյութերը հիմնականում վերաբերում են կրկնակի քվեարկության փորձերին․․․
matnahetq-yntrutyun

Մայիսի 14-ին կայացած Երեւանի ավագանու ընտրությունների ընթացքում արձանագրված ընտրախախտումների վերաբերյալ 17 հաղորդում է ստացվել Քննչական կոմիտե: Տարածքային ստորաբաժանումների վարույթում գտնվող նյութերը հիմնականում վերաբերում են կրկնակի քվեարկության փորձերին, քվեարկության գաղտնիությունը խախտելուն:

Վարույթ է ընդունվել լրագրողի մասնագիտական գործունեությանը խոչընդոտելու եւ նախընտրական շտաբում ընտրակաշառք բաժանելու դեպքերի առթիվ «Հայկական ժամանակ» օրաթերթի լրագրողի հաղորդման հիման վրա ոստիկանությունում հարուցված քրեական գործը, տեղեկացնում են Հատուկ քննչական կոմիտեն։

*

*