Ծառայողները երկու ՔԿՀ-ներում առգրավել են 261 խաղաքարտ, 180 հատ կտրող-ծակող գործիք և 14 բջջային հեռախոս

Մայիսի 23-ին և 24-ին իրականացված խուզարկությունների արդյունքում․․․
herakhosner

ՀՀ արդարադատության նախարարաության «Արթիկ» քրեակատարողական հիմնարկում մայիսի 23-ին և 24-ին իրականացված խուզարկությունների արդյունքում տարբեր խցերից հայտնաբերվել և առգրավվել են 151 հատ կտրող-ծակող գործիք, 6 բջջային հեռախոս, 10 բաժանորդային քարտ, 3 լիցքավորիչ, էլեկտրական 2 սալիկ, 2 Wi-Fi սարք, 1 զույգ զառ, 2 ականջակալ։

Մայիսի 22-ին և 23-ին խուզարկություններ են իրականացվել նաև ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում, որոնց արդյունքում տարբեր խցերից հայտնաբերվել և առգրավվել են գործարանային արտադրության 261 խաղաքարտ, 1 նարդի՝ 30 խաղաքարով և 4 զառով, 29 հատ կտրող-ծակող գործիք, 8 բջջային հեռախոս, 5 լիցքավորիչ, 7 կտրող-ծակող առարկա, 2 Wi-Fi սարք, 7 բաժանորդային քարտ և 1 ականջակալ։

Փաստերի կապակցությամբ նախապատրաստվում են նյութեր:

*

*