Գողացված քարտով կանխիկացվել է գումար (տեսանյութ)

Ավտոմեքենայից հափշտակել է բանկային քարտ․․․

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու քաղաքացու՝ գողացված բանկային քարտով գումար կանխիկացնելու դեպքի հանգամանքները։

2017թ. օգոստոսի 1-ին հաղորդում է ստացվել առ այն, որ ենթադրյալ հանցագործություն կատարած անձը հուլիսի 31-ին՝ ժամը 22:00-ից մինչև օգոստոսի 1-ը՝ ժամը 08:30-ն ընկած ժամանակահատվածում, Երևան քաղաքի Սարի Թաղի փողոցներից մեկում կայանված «Սեատ Կորդոբա» մակնիշի ավտոմեքենայից հափշտակել է բանկային քարտ և տարբեր բանկոմատներից կանխիկացրել գումար՝ քաղաքացուն պատճառելով զգալի չափերով վնաս:

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով, որով նախաքննությունն իրականացվում է Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում:

Նախաքննության ընթացքում ստացվել են բանկոմատի անվտանգության տեսախցիկների՝ գողացված քարտով կատարված գործարքներից մեկի տեսագրությունը, ենթարկվել զննության:

Քննչական կոմիտեն խնդրում է նշված անձին ներկայանալ վարույթն իրականացնող մարմնին կամ ովքեր ճանաչում են նրան, որևէ տեղեկություն ունեն նրա ինքնության կամ գտնվելու վայրի մասին, հայտնեն ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին:

 

*

*