Հայաստանը 43-ամյա «օրենքով գող»-ին կարտահանձնի Ֆրանսիային

Նրան Ֆրանսիայի իրավապահները 2015 թվականից հետախուզում են
kalanq-dzerbakalutyun-dzernashxta1 (1)

Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության ծառայողները նոյեմբերի 6-ին Նուբարաշենից բերման են ենթարկել նախկինում դատապարտված, քաղաքացիություն չունեցող 43-ամյա քրեական հեղինակություն Մերաբ Քալաշովին, ով քրեական շրջանակներում հայտնի է որպես «օրենքով գող»: Նրան Ֆրանսիայի իրավապահները 2015 թվականից հետախուզում են՝ մեղադրելով Ֆրանսիայում փողերի լվացման, կազմակերպված խմբավորման միջոցով գողացված իրերը թաքցնելու, հանցագործություն նախապատրաստելու համար:

Հայաստանի գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից հայտնում են, որ գլխավոր դատախազը որոշում է կայացրել Մերաբ Քալաշովի նկատմամբ քրեական հետապնդում իրականացնելու նպատակով՝ Ֆրանսիայի իրավասու մարմիններին հանձնումը թույլատրել: Քալաշովի նկատմամբ կիրառվել է հանձնման նպատակով կալանավորում՝ 2 ամիս ժամկետով:

*

*