Քաղաքացին տան պատուհանից օդ է կրակել

Ա. Դ.-ն իր տան 2-րդ հարկի պատուհանից վիճաբանել է իրեն անծանոթ անձանց հետ, որի ընթացքում ատրճանակից օդ է կրակել:
krakoc

Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում օգոստոսի 8-ին հաղորդում էր ստացվել, որ ժամը 1.10-ին Վ. Վահյան փողոցի տներից մեկի բնակիչ Ա. Դ.-ն իր տան պատուհանից ատրճանակից կրակոցներ է արձակել:

Այս մասին տեղեկանում ենք  ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից:

Ըստ նախնական տեղեկությունների՝ օգոստոսի 8-ին, ժամը 1- 1.30-ն ընկած ժամանակահատվածում Ա. Դ.-ն իր տան 2-րդ հարկի պատուհանից վիճաբանել է իրեն անծանոթ անձանց հետ, որի ընթացքում ատրճանակից օդ է կրակել:

Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել են պարկուճ և գնդակ:

Ա. Դ.-ն բերման է ենթարկվել ոստիկանություն և ներկայացրել ատրճանակը: Նշանակվել են փորձաքննություններ: Կատարվում է քննություն:

*

*