ՊՊԾ գնդի գրավման գործով դատական նիստի ժամանակ երկու կին բերման է ենթարկվել

Նրանցից մեկի մոտ 7 սանտիմետրանոց ասեղներ են հայտնաբերվել:
dat

Երևանի Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանից երկու կին բերման է ենթարկվել Նոր Նորքի  ոստիկանության բաժին: Այս մասին «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից:

ԶԼՄ-ներում շրջանառվող որոշ տեղեկությունների համաձայն` բերման ենթարկվածներից մեկը ամբաստանյալ Պավլիկ Մանուկյանի հարազատներից է, ում մոտ 7 սանտիմետրանոց ասեղներ են հայտնաբերվել:

Հուլիսի 12-ին Երեւանի Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Արտյուշ Գաբրիելյանի նախագահությամբ ընթանում էր Ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի գրավման 14 մեղադրյալների գործով դատական նիստը:

*

*