Դատարանը մերժեց Թաթուլ Թամրազյանի և Գևորգ Իրիցյանի խափանման միջոցը փոխելու միջնորդությունը

Շենգավիթի նստավայրում հունիսի 22-ին քննվեց ՊՊԾ գնդի գրավման գործով ամբաստանյալներ․․․
Dataran

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում հունիսի 22-ին քննվեց ՊՊԾ գնդի գրավման գործով ամբաստանյալներ Թաթուլ Թամրազյանի և Գևորգ Իրիցյանի խափանման միջոց կալանավորումը փոխելու վերաբերյալ միջնորդությունը:  Ազգային ժողովի «Ծառուկյան» խմբակցության պատգամավորներ Նաիրա Զոհրաբյանն ու Սերգեյ Բագրատյանն անձնական երաշխավորություն էին ներկայացրել նրանց կալանքը փոխելու վերաբերյալ:

Մեղադրող կողմը չառարկեց միջնորդությանը: Խորհրդակցական սենյակից վերադառնալուց հետո դատավոր Մեսրոպ Մակյանը որոշում կայացրեց մերժել պաշտպան Արայիկ Պապիկյանի միջնորդությունը:

*

*