Դատավորը ՊՊԾ գնդի գրավման գործով դատական նիստը դռնփակ անցկացնելու որոշում կայացրեց

...քանի որ դահլիճում հավաքված քաղաքացիները խանգարում են նիստը:
datavor-dataran

Հայաստանի Հանրապետության ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի գրավման գործով դատական նիստի ընթացքում դատավոր Մեսրոպ Մակյանը նիստը դռնփակ անցկացնելու որոշում կայացրեց:

Մինչ այդ՝ դատավորը մեղադրյալ Սմբատ Բարսեղյանին դատարանի դահլիճից հեռացնելու որոշում կայացրեց, ինչին դահլիճում հավաքվածները վանկարկումներով արձագանքեցին:

Դատավորն այնուհետև հայտարարեց, որ նիստը շարունակվելու դռնփակ, քանի որ դահլիճում հավաքված քաղաքացիները խանգարում են նիստը։

*

*