«Սասնա ծռեր» խմբի երկու անդամներին մեղադրանք է առաջադրվել

Երկուսն էլ գտնվում են «Էրեբունի» ԲԿ-ում, նրանց վիճակը գնահատվում է կայուն։
viravor

ՊՊԾ գնդի տարածքում գիշերվա ընթացքում փոխհրաձգության հետևանքով հրազենային վիրավորում ստացած «Սասնա Ծռեր» խմբի անդամներ Աշոտ Պետրոսյանին եւ Հովհաննես Հարությունյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 219-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (շենքեր, շինություններ, տրանսպորտի, հաղորդակցության կամ կապի միջոցներ զավթելը՝ կազմակերպված խմբի կողմից) եւ 235-րդ հոդվածի 3-րդ մասով (կազմակերպված խմբի կողմից զենք-զինամթերք շրջանառելը)։

«Փաստինֆո»-ի փոխանցմամբ, Հովհաննես Հարությունյանն առաջադրված մեղադրանքում իրեն մեղավոր չի ճանաչել, իսկ Պետրոսյանն  առաջադրված մեղադրանքի վերաբերյալ դիրքորոշում չի հայտնել, հրաժարվում է որևէ բան ասել, լռություն է պահպանում:

Երկուսն էլ գտնվում են «Էրեբունի» ԲԿ-ում, նրանց վիճակը գնահատվում է կայուն։

Ավելի վաղ հայտնի էր, որ Ոստիկանության ՊՊԾ-ն գրավելու դեպքի առթիվ ԱԱԾ-ում քրեական գործ էր հարուցվել, սակայն թե ի՞նչ հոդվածներով, չէր նշվում։

Վերոնշյալ երկու հոդվածները նախատեսում են համապատասխանաբար 6-12 և 3-8 տարվա ազատազրկում:

*

*