ՊՊԾ գնդի գրավման գործով եւս 2 մեղադրյալ ազատ է արձակվել

Խափանման միջոց կալանքը փոխելու համար երաշխավորել են «Ծառուկյան» խմբակցության 3 պատգամավորներ
shengaviti-dataran4 (1)

ՊՊԾ գնդի գրավման գործով մեղադրյալներ Սերգեյ Կյուրեղյանի և Տիգրան Մանուկյանի խափանման միջոցը փոխվել է։ Խափանման միջոց կալանքը փոխելու համար Երեւանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի Շենգավիթի նստավայր երաշխավորագիր են ներկայացրել «Ծառուկյան» խմբակցության 3 պատգամավորներ՝ Նաիրա Զոհրաբյանը, Վահե  Էնֆիաջյանը և Սերգեյ Բագրատյանը: Նրանք ազատ են արձակվել դատարանի դահլիճից:

Հիշեցնենք, որ ոստիկանության ՊՊԾ գնդի գրավման գործով 14 և 18 մեղադրյալների մասերով երկու առանձին դատավարություն է ընթանում: Զինված խմբի հիմնական մասը մեղադրվում է գնդի տարածքը գրավելու, պատանդ պահելու, ապօրինի զենք-զինամթերք կրելու, փոխադրելու մեջ։ Երեք ոստիկանների սպանության համար մեղադրվում են խմբի անդամներից երկուսը:

*

*