ՊՊԾ գնդի զինված խմբի գործով կալանավորվածներին այցելել են ՄԻՊ-ի ներկայացուցիչները

Նաեւ բժիշկ-մասնագետը այցելել են ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկ:
mip

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի «Խոշտանգումների եւ վատ վերաբերմունքի կանխարգելման վարչության» աշխատակիցները, այդ թվում` բժիշկ-մասնագետը, հերթական անգամ դեկտեմբերի 14-ին այցելել են ՀՀ արդարադատության նախարարության «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկ:

ՄԻՊ գրասենյակի հաղորդմամբ, տեղի են ունեցել առանձնազրույցներ Ոստիկանության ՊՊԾ գնդի զինված խմբի գործով կալանավորված անձանց՝ Թաթուլ Թամրազյանի, Արմեն Լամբարյանի, Աշոտ Պետրոսյանի, Հովհաննես Հարությունյանի, ինչպես նաեւ Պավել եւ Արամ Մանուկյանների հետ:

Այցի ընթացքում կատարվել են նշված անձանց պահման պայմանների, նրանց իրավունքների ապահովման եւ բուժօգնության կազմակերպման վիճակի մշտադիտարկման ուսումնասիրություններ:

Առանձնազրույցի ընթացքում տրամադրվող բժշկական օգնության վերաբերյալ գանգատներ չեն ներկայացվել:

*

*