Խորենացու փողոցի դեպքերի ժամանակ ձերբակալվածը դատապարտվեց 1 տարվա ազատազրկման

Փոխվեց նաև Արմեն Միքայելյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց գրավը...
ppc-gund

Խորենացի փողոցից հուլիսի 27-ին, ժամը 2-ին ապօրինի զենք, զինամթերք պահելու մեղադրանքով բերման ենթարկված Արմեն Միքայելյանը դատապարտվել է մեկ տարվա ազատազրկման: Դատական դեպարտամենտի կենտրոնական մարմնի լրատվական վարչությունից հայտնեցին, որ մարտի 17-ին տեղի ունեցած դատավարության ժամանակ Արմեն Միքայելյանը մեղավոր ճանաչվեց ու դատապարտվեց 1 տարի ժամկետով ազատազրկման։

Դատավորը որոշել է փոխել նաև Արմեն Միքայելյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց գրավը ու նա կալանքի է վերցվել դատական նիստերի դահլիճում:

*

*