ՊՊԾ գնդի գրավման գործով դատական նիստը հետաձգվեց

Թաթուլ Թամրազյանը դժգոհեց, որ ստիպված են ամեն անգամ ներկայանալ դատարան
Dataran

ՀՀ ոստիկանության պարեկապահակային գունդը գրավելու գործով դատական նիստը հետաձգվեց մեղադրյալ Գևորգ Իրիցյանի և  պաշտպանների բացակայության հանգամանքով պայմանավորված:

Պաշտպաններից ներկայացել էր միայն մեկը, և դատավորը հայտարարեց, որ դեմ է նման պայմաններում նիստի անցկացմանը: Հաջորդը տեղի կունենա մայիսի 31-ին` ժամը 12։15-ին:

Ամբաստանյալներն ու դատախազները հայտնեցին, որ նշված անձանց բացակայությունը չի կարող խոչընդոտել դատավարությանը:

Ամբաստանյալ Թաթուլ Թամրազյանը դժգոհեց, որ ստիպված են ամեն անգամ ներկայանալ դատարան, իսկ դատավարություն այդպես էլ տեղի չի ունենում:

Դատախազներ Հակոբ Ենոքյանն ու Արթուր Չախոյանն էլ կարծիք հայտնեցին, որ հնարավոր է նիստն անցկացնել մեկ պաշտպանի ներկայությամբ, սակայն դատարանը չընդունեց նրանց մոտեցումն ու որոշեց հետաձգել նիստը երկու շաբաթով:

*

*