ՊՊԾ գնդի գրավման գործով դատական նիստը հետաձգվեց. ամբաստանյալներին ուղեկցող գումարտակը գտնվում է շրջափակման մեջ

Հաջորդ դատական նիստը տեղի կունենա մայիսի 24-ին:
Արշակունյաց պողոտան՝ մայիսի 16-ին
Արշակունյաց պողոտան՝ մայիսի 16-ին

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Ավան նստավայրում դատավոր Արտուշ Գաբրիելյանի նախագահությամբ ՊՊԾ գնդի գրավման գործով  դատական նիստը հետաձգվեց:

Այս մասով քննվում են Արմեն Լամբարյանի, Աշոտ Պետրոսյանի, Արթուր Մելքոնյանի, Տիգրան Սարգսյանի, Արթուր Սողոմոնյանի, Գառնիկ Հովակիմյանի, Հովհաննես Վարդանյանի, Մանվել Աթոյանի, Վարդգես Գևորգյանի, Կարո  Եղնուկյանի և Խաչատուր Գիչյանի գործերը:

Դատավոր Արտուշ Գաբրիելյանը նշեց, որ նիստը հետաձգվում է ամբաստանյալների բացակայության պատճառով:

«Դատարանը որոշեց Քրեական դատավարության օրենսգրքի 303-րդ հոդվածի կարգով գործի քննությունը հետաձգել ամբաստանյալների բացակայության պատճառով: Ինձ տեղեկացրել են, որ ուղեկցող գումարտակը գտնվում է շրջափակման մեջ և հնարավորություն չունի որևէ ամբաստանյալի ներկայացնել դատարան», -ասաց Գաբրիելյանը:

Հաջորդ դատական նիստը տեղի կունենա մայիսի 24-ին:

*

*