Զինված խմբի անդամ Գեւորգ Մելքոնյանը ստորագրությամբ ազատ է արձակվել

Ոստիկանության ՊՊԾ գունդը գրաված խմբի անդամ եւ հետագայում ոստիկանությանը հանձնված Գեւորգ Մելքոնյանը երեկ ստորագրությամբ ազատ է արձակվել:

Ոստիկանության ՊՊԾ գունդը գրաված խմբի անդամ եւ հետագայում ոստիկանությանը հանձնված Գեւորգ Մելքոնյանը երեկ ստորագրությամբ ազատ է արձակվել: Նրանից բացի՝ խմբի մյուս բոլոր անդամները, ինչպես նաեւ մի շարք քաղաքական գործիչներ, այլ` զանգվածային անկարգություններ կազմակերպելու մեղադրանքներով 2 ամսով կալանավորված են:

Նրանց շահերը ներկայացնող փաստաբաններից Տիգրան Եգորյանը նշել է, որ բոլորի խափանման միջոցի` կալանքի մասին որոշումը բողոքարկելու են Վերաքննիչ դատարանում. դիմումներ ներկայացնելու աշխատանքներն արդեն ընթացքի մեջ են: Միաժամանակ, արդեն բողոքարկվել են Կյուրեղյան եղբայրների՝ Արամ Հակոբյանի եւ Գագիկ Եղիազարյանի խափանման միջոցների դեմ ընդհանուր իրավասության դատարանի որոշումները:

Հիշեցնենք, որ Գեւորգ Մելքոնյանը, ըստ ոստիկանության տարածած տեսանյութի,  չի իմացել՝ ուր է գնում ու պատահական է հայտնվել ՊՊԾ գնդում:

*

*