Փոխոստիկանապետ Հովհաննես Քոչարյանը կազատվի պաշտոնից

Երեկ Քոչարյանը, մեր հարցին ի պատասխան, քննադատել է ոստիկանապետի պաշտոնը քաղաքականցնելու օրենսդրական նախաձեռնությունը:
hovhannes-qocharyan-poxvostikanapet

Հայաստանի փոխոստիկանապետ Հովհաննես Քոչարյանն աշխատանքից ազատվելու դիմում է ներկայացրել։ Փոխոստիկանապետները նշանակվում եւ ազատվում են պաշտոնից վարչապետի առաջարկով՝ նախագահի հրամանագրով:

Վարչապետի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը մեզ հետ զրույցում հաստատեց, որ փոխոստիկանապետ Քոչարյանն ազատվելու է աշխատանքից:

Հիշեցնենք, որ երեկ Քոչարյանը, մեր հարցին ի պատասխան, քննադատել է ոստիկանապետի պաշտոնը քաղաքականցնելու օրենսդրական նախաձեռնությունը: Ըստ նրա՝ նախագիծը պայմանավորված է քաղաքական նպատակահարմարությամբ եւ իրավիճակային լուծումներ է առաջարկում: Նաեւ նշել է, որ ոստիկանությունը դեմ էր արտահայտվել նախագծին, ու չնայած դրան,  խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունել էր:

*

*