Գլխավոր դատախազն այցելել է ԳԱԱ Փորձաքննությունների ազգային բյուրո

ՀՀ գլխավոր դատախազը շրջել է Բյուրոյի ստորաբաժանումներով․․․
glkhavor-datakhaz

Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն այցելել է ՀՀ ԳԱԱ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ: Այցի նկատակն էր ծանոթանալ հանրապետութան խոշորագույն փորձագիտական կենտրոնի տեխնիկական հագեցվածության, քրեական հետապնդում իրականացնող մարմինների կողմից նշանակվող փորձաքննությունների լիարժեքության և ամբողջականության ապահովմանը միտված տեխնոլոգիական և մեթոդոլոգիական զարգացման ներկայիս վիճակին և հեռանկարներին:

ՀՀ գլխավոր դատախազը շրջել է Բյուրոյի ստորաբաժանումներով, տեղում հետևել հատկապես ձեռքբերված նոր սարքավորումների միջոցով իրականացվող փորձաքննությունների ընթացքին, կենտրոնի փորձագետների հետ զրուցել առանձին նեղ ոլորտային ուղղություններով փորձաքննությունների առանձնահատկություններից: Արթուր Դավթյանին հետաքրքրել է մասնավորապես ՀՀ բնապահպանության նախարարության կողմից ձեռքբերված և «Փորձաքննությունների ազգային բյուրո»-ին հանձնված՝ ծառի հատման վաղեմությունը որոշող և կոճղի հետ փայտանյութի նույնականացումն ապահովող՝ դենդրոխրոնոլոգիական փորձաքննության սարքի շահագործման արդյունավետությունը:

Մանրամասները՝ այստեղ։ 

 

*

*