Միհրան Պողոսյանը հայտարարում է, թե կապ չունի սկանդալային պանամական օֆշորի հետ

ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանի գրասենյակը հանդես է եկել հայտարարությամբ՝ օֆշորային հաշիվների առնչությամբ:
mihran-poghosyan

ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանի գրասենյակը հանդես է եկել հայտարարությամբ՝ օֆշորային հաշիվների առնչությամբ:

«Շվեյցարական բանկն օֆշորային հաշվի վերաբերյալ փաստաթուղթ է տրամադրել

Մամուլում տարածված օֆշորային ընկերությունների եւ շվեյցարական բանկերում հաշիվների վերաբերյալ հրապարակումներին Միհրան Պողոսյանը իր հրաժարականի դիմումում խոստացել էր անդրադառնալ հրապարակավ՝ որպես շարքային քաղաքացի։ Այս ժամանակահատվածում Միհրան Պողոսյանի գրասենյակը ձեռնամուխ է եղել հրապարակման մեջ նշված ընկերությունների վերաբերյալ փաստաթղթերի հավաքագրման գործին։ Այսպես, օրինակ, մամուլում նշված էր, որ Միհրան Պողոսյանն ունի հաշիվներ շվեյցարական LGT բանկում։ Հարցում է ներկայացվել բանկ, որտեղից ի պատասխան հերքվել է թե՛ Միհրան Պողոսյանի, թե՛ վերջին հրապարակումներում իր անվան հետ կապվող Sigtem Real Estates Incorporated, Hopkinten Trading Incorporated, Bangio Invest S.A. ընկերությունների անունով որեւէ հաշվեհամարի գոյություն:

Ստորեւ ներկայացված է բանկի ներկայացուցչի պաշտոնական պատասխանը։

From: Warczyk Richard [mailto:[email protected]]

Sent: Thursday, April 21, 2016 11:47 AM

To: Ognakan <[email protected] >

Subject: RE: Corporate documents

Hello from Geneva,Ողջույն Ժնեւից,

Dear Sir, Հարգելի պարոն,

We do not have such accounts in our files. Մեր փաստաթղթերում նման  հաշիվ չկա։

Best regards.   Հարգանքով՝

Richard WARCZYK | LGT Bank (Switzerland) Ltd. | Managing Director

Phone +4122 318 64 33 | Fax +4122 318 64 50 | Mobile +4179 444 44 47

21, rue du Rhône | 1204 Geneva | Switzerland

[email protected] | www.lgt.ch

Այսպիսով, փաստվում է, որ բանկային հաշիվ չի բացվել, հետեւաբար՝ չկա ֆինանսական շարժ, ուստի եւ՝ խոսք չի կարող լինել ձեռնարկատիրական գործունեության վերաբերյալ։ Նշյալ փաստաթուղթը, մամուլի հրապարակումներում առկա հարցապնդումները, հերքող մի շարք այլ փաստաթղթերի հետ, տրամադրվել է պատկան մարմիններին։

Առաջիկայում կանդրադառնանք նաեւ Միհրան Պողոսյանի անվան հետ կապվող մի շարք այլ հարցապնդումներին եւ իրականությանը չհամապատասխանող հրապարակումներին»,- ասված է հայտարարության մեջ։

Հիշեցնենք, Պողոսյանի դեմ այս Պանամայի օֆշորային աղմկահարույց բացահայտումներից հետո քերական գործ է հարուցվել։

*

*