ՊՆ զորամասից յուրացվել է շուրջ 45 մլն. դրամի ապրանքատեսակ. 2 անձ կալանավորվել է

Բացահայտվել է ՀՀ ՊՆ N զորամասից առանձնապես խոշոր չափերով յուրացման դեպք։
qnnchakan-komite

Բացահայտվել է ՀՀ ՊՆ N զորամասից առանձնապես խոշոր չափերով յուրացման դեպք, պարզվել մեխանիզմը. մեղադրանք է առաջադրվել նույն զորամասի հրամանատարի տեղակալին և պահեստապետին:

Նախնական քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ N զորամասի ընթացիկ բավարարման և երկարատև պահպանման բաժնի բժշկական սարքավորումների և տեխնիկայի բաժնից կատարվել են հափշտակություններ։

ՊՆ N զորամասի պահեստից հափշտակությունները կատարվել են 2015- 2017 թվականներին։ Մասնավորապես՝պաշտոնական փաստաթղթերում կեղծիքներ մտցնելու եղանակով հափշտակվել է ավելի քան 45 մլն. դրամի բժշկական ապրանքատեսականի, դրանց թվում՝ «Հարմոնիկ ուլտրաձայնային էլեկտրադանակի ծայրադիր», «Կավա ֆիլտր» և «Թանզիֆ բժշկական» անվանումներով նյութական միջոցներ։

Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ հրամանատարի տեղակալին ու պահեստապետին մեղադրանքներ են առաջադրվել։ Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

 

*

*