Դատախազ Պետրոս Պետրոսյանը կշարունակի պաշտպանել մեղադրանքը Քոչարյանի և մյուսների գործով

Դատավոր Աննա Դանիբեկյանը մերժեց դատախազի բացարկի միջնորդությունը

Դատախազ Պետրոս Պետրոսյանը կշարունակի պաշտպանել մեղադրանքը Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների գործով: Առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ դատավոր Աննա Դանիբեկյանի, մերժել է պաշտպանների միջնորդությունը դատախազին բացարկ հայտնելու վերաբերյալ:

Նախորդ դատական նիստին միջնորդություն ներկայացրել էր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններից Հովհաննես Խուդոյանը:

Միջնորդությանը միացել էին մեղադրյալների մյուս պաշտպանները ևս: Այսօր Պետրոսյանին բացարկի միջնորդություն ներկայացրեց նաև Սեյրան Օհանյանի պաշտպան Կարեն Մեժլումյանը:

*

*