Պատգամավոր Գուրգեն Արսենյանի որդին չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը

21-ամյա Գուրգեն Արսենյանը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը...
gurgen--arsenyan

yerkir.am-Մայիսի 14-ին խուլիգանության մեղադրանքով կալանավորված` ՀՀ  ԱԺ պատգամավոր Գուրգեն Արսենյանի որդին՝ 21-ամյա Գուրգեն Արսենյանը, չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը: Այս մասին հայտնեց վերջինիս պաշտպան Հայկ Ալումյանը:

Նշենք, որ Արսենյանի շահերի պաշտպանությունը միաժամանակ իրականացնում է երեք փաստաբան` Հայկ Ալումյանը, Էմին Խաչատրյանը և Արտակ Քոչարյանը:

Ալումյանը մեզ տեղեկացրեց, որ Արսենյանի նկատմամբ, որպես խափանման միջոց, ընտրվել է կալանքի որոշումը, այն երեկ բողոքարկել են ՀՀ վերաքննիչ քրեական դատարան:

Հիշեցնենք, որ ապրիլի 17-ին` ժամը 01:00-ի սահմաններում, Աբովյան փողոցում գործող «Կրիստալ» գիշերային ակումբում 5 անձանց միջեւ չնչին առիթից՝ ուսով դիպչելու պատճառով, վիճաբանություն էր ծագել, որը շարունակվել էր ակումբից դուրս` վերածվելով կռվի: Գործով որպես մեղադրյալ է ներգրավվել 5 անձ: Նրանց մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով (խուլիգանություն, որը կատարվել է զենքի կամ որպես զենք օգտագործվող առարկաների գործադրմամբ):

Ավելի վաղ հայտնել էինք, որ պատգամավորը, մեկնաբանելով որդուն առաջադրած մեղադրանքը, նշել էր, որ վիճաբանությունը խուլիգանական չի եղել:

*

*