Քաղաքացիներն իրավասու չեն փաստաբանի նկատմամբ հաշվեհարդար տեսնել․ հայտարարություն

Փաստաբանների պալատը հայտարարությամբ է հանդես եկել։
pastabanneri-palat

Փաստաբանների պալատը հայտարարությամբ է հանդես եկել։  Այս մարմինն արձանագրում է, որ մեր երկրում զգայուն քրեական գործերով մասնակցող փաստաբանների իրավունքները պաշտպանված չեն: Նաեւ տեղեկացնում է, որ հունվարի 14-ին փաստաբանների պալատում տեղի է ունենալու փաստաբանների ակումբի նիստ, որտեղ քննարկվելու են վերջին ժամանակահատվածում փաստաբանների նկատմամբ մի խումբ անձանց կողմից կատարված վիրավորական եւ անհանդուրժող արարքներից պաշտպանվելու հարցը:

Փաստաբանները մտադիր են քննարկել ինքնապաշտպանական արդյունավետ գործողություններ ձեռնարկելու հարցը: Փաստաբանների պալատը տեղեկացնում է, որ քաղաքացիներն իրավասու չեն փաստաբանի նկատմամբ հաշվեհարդար տեսնել, նույնիսկ եթե փաստաբանը ոչ իրավաչափ արարք է կատարել: Փաստաբանի կողմից Փաստաբանի վարքագծի կանոնագրքին հակասող վարքագիծ դրսեւորելու դեպքում, փաստաբանների պալատի խորհուրդն է իրավասու նրան ենթարկել կարգապահական պատասխանատվության:

*

*