Փաստաբանների ծեծկռտուքի գործն ընդունվել է Քննչական կոմիտեի վարույթ

Օերեր առաջ ծեծկռտուք էր տեղի ունեցել փաստաբանների միջեւ, երկուստեք մեղադրանքներ են հնչել եւ երկու կողմն էլ դիմել է բուժուգնության:
qnnchakan-komite

Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում վարույթ է ընդունվել Փաստաբանական դպրոցի տնօրեն Սիմոն Բաբայանի եւ նրա երկու գործընկերներ Արսեն Հարությունյանի, Վրեժ Խաչիկյանի հաղորդումների հիման վրա ոստիկանությունում հարուցված քրեական գործը:

Օերեր առաջ ծեծկռտուք էր տեղի ունեցել փաստաբանների միջեւ, երկուստեք մեղադրանքներ են հնչել եւ երկու կողմն էլ դիմել է բուժուգնության: Սիմոն Բաբայանը, Արսեն Հարությունյանը եւ Վրեժ Խաչիկյանը հաղորդում են ներկայացրել, որ մարմնական վնասվածքներն ստացել են նույն օրը՝ Տիգրան Աթանեսյանի աշխատասենյակում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ: Դեպքի առթիվ Երեւանի քաղաքային վարչության Կենտրոնական բաժնում հարուցվել է քրեական գործ` ծեծի եւ բռնության հոդվածի հատկանիշներով: Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական միջոցառումներ՝ միջադեպի բոլոր հանգամանքները պարզելու, բազմակողմանի եւ օբյեկտիվ, լրիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ:

*

*