Հնարավոր կլինի փաստաբանին տուգանել. Արա Զոհրաբյան

Փաստաբանների պալատում քննարկվել են Դատական և Քրեական նոր օրենսգրքերի նախագծերը
palat

2017 թվականի նոյեմբերի 8-ին ՀՀ փաստաբանների պալատում անց է կացվել ՀՀ դատական և ՀՀ քրեական նոր օրենսգրքերի նախագծերի քննարկման ակումբի նիստ։ Նիստը վարել է փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը:

Արա Զոհրաբյանը, ներկայացնելով ՀՀ դատական օրենսգրքի՝ սանկցիային վերաբերող փոփոխությունները, նշել է, որ դրանցով առաջարկվում է այսօր գոյություն ունեցող 4 դատական սանկցիայի փոխարեն սահմանել 3-ը՝ հանվում է փաստաբանի կամ դատախազի վարքագծի վերաբերյալ համապատասխան կառույցին դիմելու դատական սանկցիան, այսուհետ հնարավոր է համարվելու փաստաբանին նաև տուգանել:

Ներկաները մտահոգություն են հայտնել նշելով, որ տուգանքը կարող է կաշկանդել փաստաբանին պաշտպանության իրականացման գործում, իսկ գործող իրավակարգավորումը, ըստ որի միջնորդավորված կարգով է փաստաբանի վարքագծի հարցը բարձրացվում փաստաբանների պալատի խորհրդի առջև, իրավական երաշխիքներ է տալիս փաստաբանին ակնկալել օբյեկտիվ լուծում:

Փաստաբանները օրենսգրքերի նախագծերի վերաբերյալ իրենց առաջարկությունները և դիտողությունները գրավոր ներկայացնելու են փաստաբանների պալատին՝ դրանք համակարգված արդարադատության նախարարությանը ներկայացնելու համար:

*

*