Պաշտպանները Մանվել Գրիգորյանին գրավի դիմաց ազատ արձակելու նոր միջնորդություն են ներկայացրել

«...մենք անընդհատ օգտվելու ենք այդ իրավունքից»
manvel-grigoryan

Ազգային ժողովի նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանի պաշտպանները նրան գրավի դիմաց ազատ արձակելու նոր միջնորդություն են ներկայացրել առաջին ատյանի դատարան։ yerkirmedia.am-ի հետ զրույցում պաշտպան Արսեն Մկրտչյանն ասաց, որ իրենք օգտվելու են բոլոր թույլատրելի միջոցներից, որպեսզի պատշաճ պաշտպանությունը իրականացնեն:

«Քանի որ քրեական դատավարության օրենսգիրքը սահմանափակումներ չի մտցրել այդ հարցում, մենք անընդհատ օգտվելու ենք այդ իրավունքից: Միևնույն ժամանակ, մենք բողոք են ներկայացրել Վճռաբեկ դատարան Վերաքննիչ դատարանի որոշումից հետո»,- ասաց Մկրտչյանը:

*

*