Պաշտպանը միջոցներ է ձեռնարկում «Բագրատաշենի» անցակետում ստեղծված իրավիճակի հետ կապված

Պաշտպանի հանձնարարությամբ՝ իրավասու մարմինների հետ իրականացվում են աշխատանքներ
bagratasheni-ancaket

ՀՀ պետական սահմանի «Բագրատաշեն» անցման կետում քաղաքացիների ունեցած դժվարությունների հանգամանքները պարզելու նպատակով Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում նախաձեռնվել է վարույթ:

Ինչպես տեղեկացնում է Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը, պաշտպանի հանձնարարությամբ՝ իրավասու մարմինների հետ իրականացվում են աշխատանքներ քաղաքացիների իրավունքները երաշխավորելու նպատակով:

Ազգային անվտանգության ծառայությունը տեղեկացրել էր, որ քննություն է կատարվում Բագրատաշենի մաքսակետում քաղաքացիներին բռնի կերպով արգելափակելու լուրերի մասին։ Փաստաբան Նորայր Նորիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել, որտեղ ներկայացրել է քաղաքացիներից մեկի դիմումը` կապված Բագրատաշենի մաքսակետում ստեղծված իրավիճակի մասին:

*

*