Նիկոլ Փաշինյանը դատարանում ցուցմունք է տալիս՝ վկայի կարգավիճակով

Նիկոլ Փաշինյանը այս պահին Երեւան քաղաքի ընդանուր իրավասության դատարանի Շենգավիթ նստավայրում վկայի կարգավիճակով հարցաքննվում է
nikol-pashinyan-dataran

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը այս պահին Երեւան քաղաքի ընդանուր իրավասության դատարանի Շենգավիթ նստավայրում վկայի կարգավիճակով հարցաքննվում է «Ելք» դաշինքի անդամների եւ Հոկտեմբերի 27-ի գործով ազատազրկման դատապարտված «Մանախ» մականունով հայտնի Արթուր Այվազյանի միջեւ տեղի ունեցած միջադեպի գործով:

Ըստ մեղադրական եզրակացության՝ Արթուր Այվազյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, 31.03.2017թ․ ժամը 22:40-ի սահմաններում Անդրանիկի փող․ թ․ 53 շենքի բակում անթաքույց արհամարհանք դրսևորելով հասարակության հանդեպ, «Ելք» դաշինքի համակիր Հայկ Սարգսյանի նկատմամբ բռնություն գործադրելով, կոպիտ կերպով խախտել է հասարակական կարգը: Միջադեպը եղել է «Ելք» դաշինքի քարոզարշավի ընթացքում եռագույնի շուրջ առաջացած խոսակցությունից, որի արդյունքում զենք է գործադրվել: Արթուր Այվազյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 2-րդ մասով (Խուլիգանություն, որը զուգորդվել է անձի նկատմամբ բռնություն գործադրելով) եւ 235-րդ հոդվածի 1-ին մասով (ապօրինի կերպով զենք պահելը կամ փոխադրելը):

*

*