Փարպի գյուղի տեղամասերում միջադեպերի վերաբերյալ հրապարակումներն ուղարկվել են ՔԿ

Ուղարկվել է 180-181-րդ հոդվածների կարգով նյութ նախապատրաստելու հանձնարարությամբ:
qnnchakan-komite

Արագածոտնի մարզի  Փարպի գյուղի տեղամասերում տեղի ունեցած խառնաշփոթի, ուղղորդված քվեարկության դեպքերի վերաբերյալ ԶԼՄ հրապարակումները Արագածոտնի մարզի դատախազության  կողմից ուղարկվել են ՔԿ-ի Արագածոտնի մարզային քննչական վարչություն՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-181-րդ հոդվածների կարգով նյութ նախապատրաստելու հանձնարարությամբ:

Դեպքի վերաբերյալ ՀՀ գլխավոր դատախազին է դիմել նաև ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ և նախընտրական շտաբի պատասխանատու Աղվան Վարդանյանը: Դիմումը ևս կցվել է վերոնշյալ հրապարակումներին:

*

*