«Para TV» կայքի աշխատակիցը հավաքի ժամանակ չի դանակահարվել. ոստիկանություն

ՀՀ ոստիկանությունը պարզաբանում է, որ այդ տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը
vostikanutyun-mashtoc-bajanmunq

ՀՀ ոստիկանության լրատվական վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնում է, որ լրատվական կայքերից մեկը տեղեկատվություն էր հրապարակել, որ երեկ հավաքի ժամանակ արտակարգ միջադեպ է արձանագրվել։

«Մասնավորապես՝ հանրահավաքի ժամանակ «Para TV» լրատվական կայքի աշխատակիցներից մեկը դանակահարվել է։

ՀՀ ոստիկանությունը պարզաբանում է, որ այդ տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը։ Ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումներով պարզվել է, որ հիշյալ լրատվական կայքի աշխատակիցը մարմանական վնասվածքները ստացել է Երևանի Սարյան փողոցի 24Ա շենքի մերձակայքում, որտեղ նրա և մայրաքաղաքում բնակվող 31-ամյա մի տղամարդու միջև կենցաղային հարցերի շուրջ վեճ է տեղի ունեցել։ Այդ ընթացքում էլ 31-ամյա տղամարդը սուր, կտրող-ծակող առարկայով հարվածներ է հասցրել հիշյալ լրատվական կայքի աշխատակցին և վերջինիս հետ եղած անձին՝ պատճառելով մարմնական վնասվածքներ։ Նրանք տեղափոխվել են բուժհաստատություն։

Վերջիններիս մարմնական վնասվածքներ պատճառած անձի ինքնությունը Կենտրոնականի քրեական հետախույզներին հայտնի է։ Նրանք ձեռնարկում են համապատասխան միջոցառումներ կասկածվողին հայտնաբերվելու և դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։

Ոստիկանության Կենտրոնական բաժնի հետաքննության բաժանմունքում նախապատրաստվում են նյութեր։
Լրատվամիջոցներին կոչ ենք անում չճշտված տեղեկություններ չտարածել»,- ասված է հայտարարության մեջ:

*

*