Փորձ է արվում անցնել վերականգնողական արդարադատության. Արշակ Գասպարյան

Արշակ Գասպարյանը՝ «Ընտանեկան բռնության կանխարգելման» օրինագծի առանձնահատկության մասին
artshak

«Ընտանեկան բռնության կանխարգելման մասին» օրենքը եվրոպական հարևանության շրջանակներոմ իրականացվող ծրագիր է: Այստեղ որևէ արտառոց բան չկա, ավելին՝ այս նույն համագործակցության շրջանակներում իրականացվում են նաև հակակոռուպցիոն ծրագրերը: Շատ նորմալ է, երբ դու անդամակցում ես Եվրոպայի խորհրդին, վերջինս էլ ներկայացնում է պայմաններ, առաջարկներ, որը պետք է ընդունես  և տեղայնացնես, այլ բան է, թե ոնց կիրականացնես այդ ամենը»,- այս մասին այսօր «Մեդիա կենտրոն»-ում «Ընտանեկան բռնության կանխարգելման մասին» օրինագծի քննարկման ժամանակ ասաց Երեխաների պաշտպանության ցանցի նախագահ Արշակ Գասպարյանը։

Ըստ Գասպարյանի՝ օրինագծի ամենակարևոր առանձնահատկությունն այն է, որ մարդկանց չեն մտցնելու քրեական արդարադատության խողովակ, պետությունը փորձելու է հրաժարվել պատժողական քաղաքականությունից  և անցնել մաքսիմալ սոցիալականացման, համայնքահեն մոտեցման, այսինքն՝ վերականգնողական արդարադատության: «Չպետք է ամեն երկրորդ տղամարդը կնոջ կամ ընտանիքի անդամի հանդեպ ունեցած վերաբերմունքի պատճառով հայտնվի քրեակատարողական հիմնարկում, մեր պետությունը սա չի որդեգրել: Մենք ունենք այլ ճանապարհ: Մենք գնում ենք ընտանիքի և համայնքի ռեսուրսները զարգացնելու ուղղությամբ»:

Անդրադառնալով շրջանառվող կարծիքին՝ թե օրենքը երեխաներին ընտանիքներից օտարելու և ծնողական իրավունքներից զրկելուն է վերաբերում, Գասպարյանն ասաց. «Ելնելով երեխայի առավելագույն շահից՝ 2005 թվականից առ այսօր ունենք մարմին, որը վերցրել և վերցնում է երեխային ընտանիքից, եթե, իհարկե, ծնողի վերաբերմունքը երեխայի նկատմամբ շատ ավելի ծանրակշիռ վատն է, քան մոր հետ ապրելու իրավունքը»:

Արշակ Գասպարյանի խոսքով՝ իզուր չէ, որ մարդիկ օրինագծի կատարողական հատվածում վտանգ են տեսնում: «Ունենք բազմաթիվ դեպքեր, երբ իդեալական գրված օրենքները կատարողական մակարդակում հասել են առնվազն խեղաթյուրումների»:

*

*