Ֆրանսիայի իրավապահների կողմից հետախուզվող «օրենքով գող» Քալաշովը բերման է ենթարկվել ՀՀ ոստիկանության բաժին

Նուբարաշենից ոստիկանություն բերման է ենթարկվել...

ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության ծառայողները նոյեմբերի 6-ին Նուբարաշենից ոստիկանություն բերման են ենթարկել նախկինում դատապարտված, քաղաքացիություն չունեցող, Ֆրանսիայի իրավապահների կողմից հետախուզման մեջ գտնվող, 1975 թվականին ծնված «օրենքով գող» Մերաբ Քալաշովին:

Նա Ֆրանսիայի Հանրապետության իրավապահների կողմից 2015 թվականից հետախուզվում էր Ֆրանսիայի քրեական օրենսգրքի մի շարք հոդվածներով (խմբավորման համար հանցագործություն նախապատրաստելը, կազմակերպված խմբավորման կողմից գողացված իրերը թաքցնելը, փողերի լվացում): Խափանման միջոցը`  կալանք:

*

*